Իսրայելը 15-ամյա ընդմիջումից հետո կվերսկսի թռիչքները դեպի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i176374-Իսրայելը_15_ամյա_ընդմիջումից_հետո_կվերսկսի_թռիչքները_դեպի_Թուրքիա
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման արդյունքը կարող է լինել 15-ամյա ընդմիջումից հետո իսրայելական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքների վերականգնումը դեպի թուրքական տարածք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2022 14:05 Asia/Tehran
  • Իսրայելը 15-ամյա ընդմիջումից հետո կվերսկսի թռիչքները դեպի Թուրքիա

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման արդյունքը կարող է լինել 15-ամյա ընդմիջումից հետո իսրայելական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքների վերականգնումը դեպի թուրքական տարածք։

Բացի այդ, Թել Ավիվն ու Անկարան կվերսկսեն համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում, գրում է Cumhuriyet թերթը։

Ըստ թերթի՝ իսրայելական եւ թուրքական կողմերի բանակցություններում, որոնք պետք է անցկացվեն հուլիսի 4-ին, կքննարկվեն նաեւ կանոնավոր չվերթների հաճախականության ավելացումը եւ ուղեւորների անվտանգության հարցերի կարգավորումը։

Իսրայելական ավիաընկերությունները 2007 թվականից չվերթներ չեն իրականացնում դեպի Թուրքիա, այս ամբողջ ընթացքում երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունն իրականացվել է միայն թուրքական կողմից։

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am