Ամերիկացի պաշտոնատարները մտահոգված են սևամորթ երիտասարդի սպանության դեմ բողոքի ցույցերի աճով
https://parstoday.ir/hy/news/world-i176380-Ամերիկացի_պաշտոնատարները_մտահոգված_են_սևամորթ_երիտասարդի_սպանության_դեմ_բողոքի_ցույցերի_աճով
Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել սևամորթ երիտասարդի սպանության դեմ բողոքի ցույցերի և այդ ցույցերի ընթացքում բախումների աճի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2022 14:27 Asia/Tehran

Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել սևամորթ երիտասարդի սպանության դեմ բողոքի ցույցերի և այդ ցույցերի ընթացքում բախումների աճի կապակցությամբ:

«Լոս Անջելես Թայմս» թերթն իր զեկույցում գրել է, որ ամերիկացի պաշտոնատարները, ոստիկանության կողմից 25-ամյա սևամորթ Ջեյլենդ Ուոքերի սպանության դեմ բողոքի ցույցերը բախման հանգելու մտավախությունից, չեղարկեցին հուլիսի 4-ի առիթով միջոցառումներն ու տոնակատարությունները:

Ոստիկանության կողմից 25-ամյա Ջեյլենդ Ուոքերի սպանությունը Ակրոնում բողոքի ցույցեր է առաջացրել ոստիկանության կողմից կիրառվող դաժանության դեմ։

Ըստ այս հաղորդման, ցուցարարները պաստառներ են կրել և վանկարկել են՝ «Սևամորթների կյանքը կարևոր է, մենք արդարություն ենք պահանջում Ուոքերի համար, մենք՝ սևամորթներս, դատապարտված ենք մահվան»:

Ուոքերի ընտանիքի փաստաբանն հայտարարել է, որ ոստիկանները 25-ամյա երիտասարդի վրա կրակել են առնվազն 60 անգամ: