Չինաստանը խիստ քննադատել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հանդիպումից մի քանի օր առաջ Պեկինը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը չորեքշաբթի ասել է. «Այսպես կոչված կանոնների վրա հիմնված միջազգային կարգն իրականում մի քանի երկրների կողմից ընդունված օրենք է, որը միայն ծառայում ԱՄՆ-ի շահերին»:
Չժաո Լիջյանն ընդգծելով, որ Վաշինգտոնը կպահպանի միջազգային իրավունքը միայն այնպես, ինչպես հարմար է գտնում և հավելել.«ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի ռազմական հզորության հանդեպ իր հավակնությունից»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ ՆԱՏՕ-ի պատմությունը միշտ ուղեկցվել է հակամարտություններով ու պատերազմներով և քաղաքացիական անձանց սպանություններով։
Փաստերն ապացուցել են, որ ՆԱՏՕ-ն է, որը համակարգված մարտահրավեր է ներկայացնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:
Օգտվելով ուկրաինական ճգնաժամից՝ ԱՄՆ-ը փորձում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանին ներգրավել իր քաղաքականության մեջ։