Որպես ճգնաժամի լուծում, Էրդողանը քաղաքացիներին հորդորել է համբերատար լինել
https://parstoday.ir/hy/news/world-i176808-Որպես_ճգնաժամի_լուծում_Էրդողանը_քաղաքացիներին_հորդորել_է_համբերատար_լինել
Վերջին 24 տարվա ընթացքում գրանցված աննախադեպ գնաճի ֆոնին, Թուրքիայի նախագահը քաղաքացիներին խորհուրդ է տվել համբերատար լինել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2022 04:40 Asia/Tehran
  • Որպես ճգնաժամի լուծում, Էրդողանը  քաղաքացիներին հորդորել է համբերատար լինել

Վերջին 24 տարվա ընթացքում գրանցված աննախադեպ գնաճի ֆոնին, Թուրքիայի նախագահը քաղաքացիներին խորհուրդ է տվել համբերատար լինել:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղորբան տոնի կապակցությամբ ուղերձում, հայտարարել է, որ կառավարությունը տեղյակ է լիրայի բարձր գնի և տատանումների հետևանքով առաջացած խնդիրների մասին և ժողովրդից խնդրել է համբերատար լինել:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցի համաձայն՝ հունիսին  տարեկան գնաճը կազմել է 78,62%, ինչը գերազանցել է սպասելիքները՝ ամսական 4,95%-ով։

Հարցման տվյալներով՝  տնտեսական խնդիրները լուծելու կառավարության անկարողության և դասակարգային ճեղքի խզման շարունակական աճի պատճառով, Արդարություն և զարգացում կուսակցությունը (իշխող կուսակցություն) և  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  2023-ի  ընտրություններում հաղթելու մեծ շանսեր չունեն: