F-18 կործանիչն ընկել է ամերիկյան նավից
https://parstoday.ir/hy/news/world-i176862-f_18_կործանիչն_ընկել_է_ամերիկյան_նավից
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ F-18 Super Hornet ինքնաթիռը, քամու պատճառով, USS Harry Truman-ից ընկել է ծովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2022 05:05 Asia/Tehran
  • F-18 կործանիչն ընկել է ամերիկյան նավից

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ F-18 Super Hornet ինքնաթիռը, քամու պատճառով, USS Harry Truman-ից ընկել է ծովը:

Ըստ այս հայտարարության՝  միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ Միջերկրական ծովում։ Ռազմածովային նավատորմի քննիչները հետաքննություն են սկսել՝ միջադեպի պատճառները բացահայտելու համար։

Դեպքի հետևանքով մեկ նավաստի վիրավորվել է:

USS Harry Truman Հյուսիսային Էգեյան ծով էր մտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ միաժամանակ։