Կրեմլ. Պուտինը Թեհրանում չի քննարկել Իրանից անօդաչու սարքեր գնելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i177130-Կրեմլ._Պուտինը_Թեհրանում_չի_քննարկել_Իրանից_անօդաչու_սարքեր_գնելու_հարցը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Իրան այցի ընթացքում չի քննարկելու անօդաչու թռչող սարքեր գնելու հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2022 04:11 Asia/Tehran
  • Կրեմլ. Պուտինը Թեհրանում չի քննարկել Իրանից անօդաչու սարքեր գնելու հարցը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին Իրան այցի ընթացքում չի քննարկելու անօդաչու թռչող սարքեր գնելու հարցը։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Արևմտյան Ասիա այցի նախօրեին հայտարարել է, որ Իրանը Չինաստանին առաջարկում է անօդաչու սարքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայում օգտագործելու համար։

Նա հավելել է, որ իրանցի մասնագետները ռուսներին սովորեցնում են կիրառել այդ ԱԹՍ-ները:

Իրանը  բազմիցս հայտարարել է, որ դեմ է պատերազմին և պատրաստ է օգնել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը։