Թուրքական ուժերը հարձակվել են Սիրիայի ջրամատակարարման գծերից մեկի վրա
Հուլիս 14, 2022 04:25 Asia/Tehran
Թուրքականբանակը և դրա հետ կապված խմբավորումները թիրախավորել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա նահանգի արվարձանների ջրամատակարարման գիծը:
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել Հասակա նահանգի Ռաս ալ-Այն քաղաքի Ալուք ջրամատակարարման խողովակաշարը:
Հաղորդման համաձայն, հարձակման հետևանքով դադարեցվել է քաղաքի ջրամատակարարումը:
Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչները, որոնք հոգնել են Թուրքիայի շարունակական սպառնալիքներից և վարձկանների գործողություններից, բազմիցս պահանջել են թուրք զինվորականներից և նրանց վարձկաններից հեռանալ իրենց երկրից:
Սիրիայի կառավարությունը նույնպես բազմիցս բողոքել է Սիրիայում թուրքական ռազմական ներկայության դեմ։
Պիտակ