Թուրքական ուժերը հարձակվել են Սիրիայի ջրամատակարարման գծերից մեկի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i177134-Թուրքական_ուժերը_հարձակվել_են_Սիրիայի_ջրամատակարարման_գծերից_մեկի_վրա
Թուրքականբանակը և դրա հետ կապված խմբավորումները թիրախավորել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա նահանգի արվարձանների ջրամատակարարման գիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2022 04:25 Asia/Tehran
  • Թուրքական ուժերը հարձակվել են Սիրիայի ջրամատակարարման  գծերից մեկի վրա

Թուրքականբանակը և դրա հետ կապված խմբավորումները թիրախավորել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա նահանգի արվարձանների ջրամատակարարման գիծը:

 ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝   հարձակման է ենթարկվել Հասակա նահանգի Ռաս ալ-Այն քաղաքի Ալուք ջրամատակարարման խողովակաշարը:

Հաղորդման համաձայն, հարձակման հետևանքով դադարեցվել է  քաղաքի ջրամատակարարումը:

Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչները, որոնք հոգնել են Թուրքիայի շարունակական սպառնալիքներից և վարձկանների գործողություններից, բազմիցս պահանջել են թուրք զինվորականներից և նրանց վարձկաններից հեռանալ իրենց երկրից:

Սիրիայի կառավարությունը նույնպես բազմիցս բողոքել է Սիրիայում թուրքական ռազմական ներկայության դեմ։