Խոշոր անտառային հրդեհ Թուրքիայի Դատչա հանգստավայրային քաղաքում
https://parstoday.ir/hy/news/world-i177266-Խոշոր_անտառային_հրդեհ_Թուրքիայի_Դատչա_հանգստավայրային_քաղաքում
Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2022 15:46 Asia/Tehran
  • Խոշոր անտառային հրդեհ Թուրքիայի Դատչա հանգստավայրային քաղաքում

Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում:

Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում:Այս մասին տեղեկանում ենք Еrmenihaber.am-ից։Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքաի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:

Հրդեհի մարման աշխատանքները, որոնք ընդհանուր առմամբ ընդհատվել էին գիշերվա ժամերին, հուլիսի 14-ի վաղ առավոտվանից մեծ թափով շարունակվում են: Նշվում է, որ աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է մինչ այս պահը հրդեհից 19 տուժածի մասին, որոնցից 9-ը հիվանդանոցներում ստանում են ամբուլատոր բուժոգնություն, մյուսները դուրս են գրվել: Տուժածների թվում կան նաև 3 հրշեջներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել հրշեջ մեքենայի շրջվելու հետևանքով:

Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշջին էլ հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտաէներգիայի ենթակայանից:

1in.am