ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 108 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթը
https://parstoday.ir/hy/news/world-i177290-ԱՄՆ_ն_հաստատել_է_Թայվանին_108_մլն_դոլարի_ռազմական_օգնության_փաթեթը
Չնայած Պեկինի նախազգուշացումներին, Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին մոտ 108 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի օգնության փաթեթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 07:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հաստատել է Թայվանին 108 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթը

Չնայած Պեկինի նախազգուշացումներին, Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին մոտ 108 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի օգնության փաթեթին:

Պենտագոնն ուրբաթ օրը հայտարարել է, որ Թայվանը ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, ներառյալ՝ տանկերի և մարտական ​​մեքենաների պահեստամասեր և վերանորոգման ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական և նյութատեխնիկական աջակցություն:

Ըստ այդ հայտարարության, ԱՄՆ-ի  օգնությունը նաև կբարձրացնի Թայվանի ռազմական համագործակցության հնարավորությունները Վաշինգտոնի  և այլ դաշնակիցների հետ, և կղզու զինված ուժերն այլևս խնդիրներ չեն ունենա տեխնիկա և աջակցություն ստանալու հարցում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը չի նշանակում որ կողմերը պայմանագիր են կնքել, կամ բանակցություններն ավարտվել են, սակայն  Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնագիրը հավանաբար կիրագործվի մեկ ամսվա ընթացքում։

Պեկինը բազմիցս հայտարարել է, որ  Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը համարում է իր ինքնիշխանության խախտում և «Մեկ Չինաստան» քաղաքականությանը հակասող քայլ։