Թուրքիայի նախագահը հուլիսի 18-ին կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i177330-Թուրքիայի_նախագահը_հուլիսի_18_ին_կայցելի_Իրան
Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Թեհրան, երկկողմ հանդիպման և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների 7-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 13:27 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը հուլիսի 18-ին կայցելի Իրան

Թուրքիայի նախագահը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Թեհրան, երկկողմ հանդիպման և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների 7-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով,  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած  քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան կժամանի Թեհրան։

Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան՝ Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում։

Էրդողանի Իրան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում  նախատեսված ծրագրերն են՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպումն ու երկխոսությունը, Իրան-Թուրքիա համագործակցության բարձրագույն խորհրդի 7-րդ նիստին մասնակցությունը և մամուլի ասուլիսի անցկացումը: