ԱՄՆ-ի «խաղաղասիրական ժեստը»՝ ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i177402-ԱՄՆ_ի_խաղաղասիրական_ժեստը_ղարաբաղյան_ճգնաժամի_վերաբերյալ
Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցադրական քայլի դիմելով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 14:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի «խաղաղասիրական ժեստը»՝ ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցադրական քայլի դիմելով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է հուլիսի 16-ին կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

 «Ջեյհուն  Բայրամովը և  Արարատ Միրզոյանը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում:  Ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհը»,- գրել է նա:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը  հյուրընկալել է  Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին:

Վրաստանի արտգործնախարարն ասել է.«Կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին վստահության համար, նրանց վստահությունը մեր կառավարության նկատմամբ  շատ կարևոր է»։

Երևանի և Բաքվի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը կայացել է մի իրավիճակում, երբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին բազմիցս զգուշացրել են հակամարտությունների սրման հնարավորության մասին և խոսել են հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին: