Էրդողանը ցանկանում է Թեհրանում Պուտինի հետ երկկողմ հանդիպում ունենալ
Թուրքիայի նախագահի գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրան կատարած երկօրյա այցի ընթացքում ծրագրում է երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ, Կրեմլը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Էբրահիմ Ռայիսիի և Թայիբ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը:
Երեք երկրների ղեկավարները Թեհրանում կքննարկեն Սիրիայի վերջին զարգացումները, ահաբեկչության դեմ պայքարը և սիրիացի փախստականների կամավոր վերադարձը հայրենիք:
Վերջին տարիներին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով բանակցություններ են վարել «Աստանայի խաղաղության գործընթացի» շրջանակներում՝ այս երկրում ավելի քան 11 տարի շարունակվող ճգնաժամին վերջ դնելու նպատակով։