Էրդողանը ցանկանում է Թեհրանում Պուտինի հետ երկկողմ հանդիպում ունենալ
https://parstoday.ir/hy/news/world-i177426-Էրդողանը_ցանկանում_է_Թեհրանում_Պուտինի_հետ_երկկողմ_հանդիպում_ունենալ
Թուրքիայի նախագահի գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրան կատարած երկօրյա այցի ընթացքում ծրագրում է երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2022 03:40 Asia/Tehran
  • Էրդողանը ցանկանում է Թեհրանում Պուտինի հետ երկկողմ հանդիպում ունենալ

Թուրքիայի նախագահի գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրան կատարած երկօրյա այցի ընթացքում ծրագրում է երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ավելի վաղ, Կրեմլը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Էբրահիմ Ռայիսիի և Թայիբ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը:

Երեք երկրների ղեկավարները Թեհրանում կքննարկեն Սիրիայի վերջին զարգացումները, ահաբեկչության դեմ պայքարը և սիրիացի փախստականների կամավոր վերադարձը հայրենիք:

Վերջին տարիներին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով բանակցություններ են վարել «Աստանայի խաղաղության գործընթացի» շրջանակներում՝ այս երկրում ավելի քան 11 տարի շարունակվող  ճգնաժամին վերջ դնելու նպատակով։