Մամուլի տեսություն 20-05-2016
Մարդու իրավունքների հարցը ՝ լծակ տիրակալ ուժերի ապօրինի շահերի ապահովման համար
«Ռեսալաթ» օրաթերթ
Մարդու իրավունքների հարցը ՝ լծակ տիրակալ ուժերի ապօրինի շահերի ապահովման համար
Մարդու իրավունքների հարցը ՝ լծակ տիրակալ ուժերի , հատկապես ԱՄՆ-ի ապօրինի շահերի ապահովման համար :
«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծական բաժնում կարդում ենք .-«Աշխարհի երկրներում ԱՄՆ-ի մարդու իրավունքների մասին զեկույցն արժանացել է բոլոր երկրների քննադատությանն , այն պատճառով , որ դրանում կիրառվել են երկակի ստանդարդներ և չեն հարգվել անկողմնակալության սկզբունքները» : ԱՄՆ-ն այն դեպքում է Իրանին մեղադրում մարդու իրավունքների ոտնահարման մեջ , երբ չնայած իր հնչեցրած հավակնություններին , ինքը դեևս այդ հարցն իր նպատակներին է ծառայեցնում :
Վերլուծաբանի կարծիքով , միջազգային կազմակերպությունների ու հասարակական կառույցների զեկուցումները վկայում են այդ երկրում մարդո իրավունքների մեծամասշտաբ ոտնահարումների մասին , հատկապես գաղթականների նկատմամբ :
«Մարդու իրավունքների պաշտպանության հարցն այսօր դարձել է միջոց ՝ ԱՄՆ-ի ձեռքում , աշխարհի տարբեր անկյուններում իր անօրինական ներկայությունը տարածելու և արդարացնելու համար , իսկ սա նշանակում է խաբեություն : Խաբեությամբ իր նպատակներն իրականացնելու փորձ անող երկիրը մյուս երկրներում մարդու իրավունքների մասին կարծիք հայտնելու արժանավորություն չունի».-եզրափակում է հոդվածագիրը :
«Ռեսալաթ» օրաթերթ
Վիեննական նիստը և Դամասկոսում Վաշինգտոնի ու Ալե-Սաուդական ռեժիմի անճարակությունը
Վիեննական ապարդյուն նիստը վկայում է տարածաշրջանում ահաբեկչական ու թաքֆիրական խմբերին աջակցող երկրների անճարակության մասին :
«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծական հոդվածում կարդում ենք.-«Ժամանակը ջրի երես է հանում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ԻԼԻՊ-ին ու մյուս ահաբեկչական խմբերին սատարող ԱՄՆ-ի , Սաուդյան Արաբիայի և այլ երկրների ձախողումները» :
Վիեննական նիստը կայացել է այնպիսի պայմաններում , երբ ահաբեկչական խմբերին սատարող խմբերն ապացաւոցել են , որ չեն հարգում հրդադարը : Իսկ ահաբեկչությանը պաշտպանող արևմտյան երկենրը հանդես են գալիս Վաշինգտոնի ղեկավարությամբ ահաբեկչության դեմ պայքարի հավակնությամբ :
«Սիրիայի թշնամիները ջանում են այդ երկիրը մասնատելով , այդ երկրում ձևավորել Իսրայելի նկատի առած վահանական կառավարությունը : Ահաբեկչության դեմ պայքարը բարդ խնդիր է , քանզի տարածաշրջանի որոշ երկրներ օպերատիվ կերպով ահաբեկիչների միջոցով իրականացնում են իրենց նպատակները».-գրել է «Ռեսալաթ» օրաթերթը :
newsarmenia.am
Ֆ. Օլանդն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռի անհետանալու կապակցությամբ
Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն անհետացել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց, տեղեկացնում է BBC-ն:
Օդանավում, որը թռիչք է իրականացրել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից, եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, անձնակազմի 10 անդամ: Օդանավի որոնողական աշխատանքներով զբաղվում են Եգիպտոսի ու Հունաստանի ռազմական ինքնաթիռները եւ նավերը:
Ինքնաթիռում եղել են 12 պետությունների քաղաքացիներ՝ 30 եգիպտացի, 15 ֆրանսիացի, մեկական բրիտանացի, բելգիացի, կանադացի, սուդանցի եւ այլն:
Նախագահ Ֆրանսուա Օլանդն արտակարգ նիստ է հրավիրել: Նա իրավիճակը քննարկել է եգիպտացի իր գործընկերջ հետ:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ տարբեր վարկածներ կան, եւ դրանք այս պահին ուսումնասիրվում են:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
news.am
Իտալական պարբերական. Հույների ցեղասպանության մասին մինչեւ հիմա քչերը գիտեն
Ժամանակակից հասարակության կարծիքը Թուրքիային միշտ պատկերում է որպես ժամանակակից աշխարհիկ պետություն: Իսկ իրականում քեմալական Թուրքիան հակված է բռնակալության: Այս մասին գրում է իտալական l’Avvenire պարբերականը:
Նախ՝ հայերի կոտորածը, իսկ հետո՝ պոնտացի հույների: Հայոց ցեղասպանության մասին փոքր-ինչ հրապարակային համարձակվեցին խոսել միայն վերջին տարիներին: Հույների ցեղասպանության մասին մինչեւ հիմա քչերը գիտեն: Թուրքիան այս դեպքում նույնպես հրաժարվում է ընդունել պատմական պատասխանատվությունը:
Հունական ծագմամբ իտալացի լրագրող Մարիա Տացոսն օրերս կույր ատեության եւ լռության զոհերի մասին գիրք լույս ընծայեց: Այն կոչվում է La ragazza del Mar Nero («Աղջիկը Սեւ ծովից»):
Միայն վերջին տարիներին է Տացոսն իմացել, որ հորական կողմից սերում է Պոնտոսի ուղղափառ հույներից, որոնց արտաքսել են իրենց հողից եւ որոնք բնակություն են հաստատել Մակեդոնիայում:
Այդ ողբերգության մասին ընտանիքում չեն խոսել, եւ Մարիան երկար ժամանակ դրա մասին ոչինչ չի իմացել:
Հայ համայնքը, իսկ նրանից հետո՝ նաեւ հունականը, ջնջվել են երկրի երեսից: 700 հազար ուղղափառ պոնտացի հույներից ցեղասպանությունը վերապրել է շուրջ կեսը: Նրանց մի մասը Ռուսաստան է հասել, որտեղ մի ողբերգությանը մյուսն է հետեւել. 1937 թվականին նրանց ձերբակալել եւ Սիբիր ու Միջին Ասիա են աքսորել: Բայց Թուրքիան վատթարագույնն է արել. մարդկանց մահվան երթի է քշել:
«Իմ Էրատո տատի պատմությունը մի կաթիլ է միայն ողբերգության հսկայական ծովում: Այս գիրքը պետք է հիշատակի տուրք դառնա, որպեսզի ոչ ոք չմոռանա եւ հիշի, թե անցյալի հանցագործությունները որքան նման են մեր ժամանակների հանցագործություններին:
Բայց այդ գիրքը նաեւ հույսի մասին է, քանի որ այն հասարակությունը, որը կարողանում է ընդունել, կարող է ավելի հարուստ դառնալ: Քանի որ նաեւ մեր պապերն ու նախապապերն են փախստական, միգրանտ, օտար եղել: Եվ եթե նրանց հաջողվել է նոր կյանք սկսել, ապա միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը նման հնարավորություն է ընձեռել: Հյուրընկալությունը, որով ապրել են մեր նախնիները, մարդկանց սրբազան պարտքն է: Որպեսզի ատելությունը երբեք չհաղթանակի»: