Թուրքիայից ներգաղթյալների արտաքսումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i177872-Թուրքիայից_ներգաղթյալների_արտաքսումը_շարունակվում_է
Թուրքիայի անվտանգության ուժերն այս երկրից արտաքսել են 15 օտարերկրացիներ՝ շարունակելով ներգաղթյալների դեմ նոր գործուղություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2022 10:52 Asia/Tehran
  • Թուրքիայից ներգաղթյալների արտաքսումը շարունակվում է

Թուրքիայի անվտանգության ուժերն այս երկրից արտաքսել են 15 օտարերկրացիներ՝ շարունակելով ներգաղթյալների դեմ նոր գործուղություններով։

Անատոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քուջաելիի նահանգապետարանը հայտարարություն հրապարակելով՝ ներկայացրել է, որ անօրինական ներգաղթյալների դեմ գործողությունների շրջանակում ձերբակալվել և իրենց երկրներ են վերադարձվել ևս 15 օտարերկրացիներ։

Թուրքիայի ներգաղթի վարչությունը հայտարարել է, որ արտաքսված ապաստան հայցողների մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են։ Թուրքական անվտանգության ուժերն այս տարվա սկզբից 10 հազար աֆղանցի են արտաքսել այս երկրից։ Թուրքիայից արտաքսվածների աղյուսակում երկրորդ և երրորդ տեղերում են պակիստանցիները՝ 2700 տեղահանվածներով, իսկ Սիրիայի քաղաքացիները՝ 1700 տեղահանվածներով։

Թուրքիայի անվտանգության ուժերի, ժանդարմերիայի և սահմանապահ ստորաբաժանումների գործողությունները շարունակում են կանխել միգրացիան այս երկրում, որը եվրոպական մայրցամաք մուտքի հիմնական ուղիներից մեկն է, և այդ պատճառով եվրոպացիները միլիարդավոր դոլարներ են տրամադրել թուրքական կառավարությանը, որը Անկարան դա անբավարար է համարում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio