ԱՄՆ-ն շարունակում է սրել լարվածությունը. «Աբրամս» տանկերը ուղարկվում են Բելգիա
https://parstoday.ir/hy/news/world-i177904-ԱՄՆ_ն_շարունակում_է_սրել_լարվածությունը._Աբրամս_տանկերը_ուղարկվում_են_Բելգիա
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, Պենտագոնը հայտարարել է, որ տասնյակ «Աբրամս» տանկեր և սարքավորումներ է ուղարկում Բելգիայի Անտվերպեն-Բրյուգ նավահանգիստ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 25, 2022 08:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է սրել լարվածությունը. «Աբրամս» տանկերը ուղարկվում են Բելգիա

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, Պենտագոնը հայտարարել է, որ տասնյակ «Աբրամս» տանկեր և սարքավորումներ է ուղարկում Բելգիայի Անտվերպեն-Բրյուգ նավահանգիստ:

Defense Blog  կայքը կիրակի օրը գրել է. «Ըստ ԱՄՆ բանակի մամուլի հաղորդագրության՝ մեկ բրիգադ, մի քանի զրահափոխադրիչներ, թեթև մարտավարական մեքենաներ և «Աբրամս» տանկերը տեղափոխվել են Բելգիայի Անտվերպեն-Բրյուգ նավահանգիստ՝ Եվրոպայում տեղակայվելու նպատակով»։

Բրիգադը Եվրոպա է տեղափոխում մոտ 4200 զինվորական և 2700 միավոր մարտական ​​տեխնիկա՝ փոխարինելու երկրի 1-ին զրահատանկային բրիգադին, որը վերադառնում է ԱՄՆ։

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, խստացնելով հակառուսական պատժամիջոցներն ու մյուս կողմից թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով  Կիևին, ոչ միայն չեն փորձում քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ ավելի են սրում իրավիճակը: