ԱՄՆ-ն շարունակում է սրել լարվածությունը. «Աբրամս» տանկերը ուղարկվում են Բելգիա
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, Պենտագոնը հայտարարել է, որ տասնյակ «Աբրամս» տանկեր և սարքավորումներ է ուղարկում Բելգիայի Անտվերպեն-Բրյուգ նավահանգիստ:
Defense Blog կայքը կիրակի օրը գրել է. «Ըստ ԱՄՆ բանակի մամուլի հաղորդագրության՝ մեկ բրիգադ, մի քանի զրահափոխադրիչներ, թեթև մարտավարական մեքենաներ և «Աբրամս» տանկերը տեղափոխվել են Բելգիայի Անտվերպեն-Բրյուգ նավահանգիստ՝ Եվրոպայում տեղակայվելու նպատակով»։
Բրիգադը Եվրոպա է տեղափոխում մոտ 4200 զինվորական և 2700 միավոր մարտական տեխնիկա՝ փոխարինելու երկրի 1-ին զրահատանկային բրիգադին, որը վերադառնում է ԱՄՆ։
Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, խստացնելով հակառուսական պատժամիջոցներն ու մյուս կողմից թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով Կիևին, ոչ միայն չեն փորձում քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ ավելի են սրում իրավիճակը: