ՄԱԿ-ը հակաիսրայելական բանաձև է հաստատել
ՄԱԿ-ը հավանություն է տվել բանաձևի նախագծին, ըստ որի Սիոնիստական ռեժիմը չպետք է թալանի Պաղեստինի ժողովրդի և գրավյալ Գոլանի բարձունքների ռեսուրսները։
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը հաստատել է 77-րդ խմբի (ՄԱԿ-ում զարգացող երկրների խոշորագույն միջկառավարական կազմակերպություն) և Չինաստանի անունից Պակիստանի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որւըը վերաբերվում է Սիոնսիտական ռեժիմի բռնազավթման տնտեսական ու սոցիալայն հետևանքներին ու սահմանում պաղեստինցիների և գրավյալ Գոլանի բարձունքների բնակիչների ապրելու պայմանները Պաղեստինի օկուպացված տարածքներում:
Բանաձևն ընդունվել է 43 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ ձայներով։
Այն ընդգծում է բռնազավթված պետությունների բնական ռեսուրսների նկատմամբ մշտական ինքնիշխանության սկզբունքի հարգումը և մտահոգություն հայտնում Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի և գրավյալ Գոլանի բարձունքների ռեսուսրների թալանի ու դրանց ոչնաչցման կապակցությամբ:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական պատվիրակությունն հայտարել է, որ Սիոնիստական ռեժիմի բնակավայրերի ընդլայնումը բացասաբար է ազդում Սիրիայի քաղաքացիների առողջության և գյուղատնտեսական գործունեության վրա։