Էրդողանը ցանկանում է ավելացնել Իրանից նավթի և գազի գնման ծավալները
https://parstoday.ir/hy/news/world-i177992-Էրդողանը_ցանկանում_է_ավելացնել_Իրանից_նավթի_և_գազի_գնման_ծավալները
Թուրքիայի նախագահը հայտարարել է Իրանից ավելի շատ նավթ ու գազ գնելու իր երկրի մտադրության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2022 12:46 Asia/Tehran
  • Էրդողանը ցանկանում է ավելացնել Իրանից նավթի և գազի գնման ծավալները

Թուրքիայի նախագահը հայտարարել է Իրանից ավելի շատ նավթ ու գազ գնելու իր երկրի մտադրության մասին:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հարևան երկրների հետ առևտուրը և երկկողմ համագործակցությունը կշարունակվի, իսկ Անկարայի նպատակն է ավելացնել Իրանից նավթի և գազի գնման ծավալները:

Թեհրանում կայացած վերջին հանդիպմանը երկու երկրների նախագահներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն, իսկ Այաթոլլահ Ռայիսին հայտարարել է Թուրքիա գազ արտահանելու Իրանի պատրաստակամության մասին։

Թեհրանն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել իրանական գազի արտահանումը Թուրքիա 25 տարով երկարաձգելու մասին, և կողմերի օրակարգում է գազի արտահանման ավելացումը։