Էրդողանը ցանկանում է ավելացնել Իրանից նավթի և գազի գնման ծավալները
Թուրքիայի նախագահը հայտարարել է Իրանից ավելի շատ նավթ ու գազ գնելու իր երկրի մտադրության մասին:
Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հարևան երկրների հետ առևտուրը և երկկողմ համագործակցությունը կշարունակվի, իսկ Անկարայի նպատակն է ավելացնել Իրանից նավթի և գազի գնման ծավալները:
Թեհրանում կայացած վերջին հանդիպմանը երկու երկրների նախագահներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն, իսկ Այաթոլլահ Ռայիսին հայտարարել է Թուրքիա գազ արտահանելու Իրանի պատրաստակամության մասին։
Թեհրանն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել իրանական գազի արտահանումը Թուրքիա 25 տարով երկարաձգելու մասին, և կողմերի օրակարգում է գազի արտահանման ավելացումը։