Թուրքիան վերահաստատել է Սիրիայում հանկարծակի նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i178086-Թուրքիան_վերահաստատել_է_Սիրիայում_հանկարծակի_նոր_ռազմական_գործողություն_սկսելու_հնարավորությունը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել է, որ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները և որ անհրաժեշտ պահի կարող է հանկարծակի սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2022 13:00 Asia/Tehran
  • Թուրքիան վերահաստատել է Սիրիայում հանկարծակի նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վերահաստատել է, որ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները և որ անհրաժեշտ պահի կարող է հանկարծակի սկսել:

Նրա խոսքով. «Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, երբ մեզ  վտանգ է սպառնում։ Այդ վտանգի չեզոքացումը մեր պարտքն է։ Դա է այս գործողության միակ նպատակը։ Թուրքիան բոլոր տեսակի նախապատրաստությունները տեսնում է: Մեր նախագահի խոսքը կարգախոս է դարձել. «մի գիշեր հանկարծակի...»։

radar.am