Նենսի Փելոսիի Ասիա մեկնելուն զուգահեռ, մեկնարկել են Չինաստանի ռազմածովային զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i178212-Նենսի_Փելոսիի_Ասիա_մեկնելուն_զուգահեռ_մեկնարկել_են_Չինաստանի_ռազմածովային_զորավարժությունները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի ասիական այցի մասին լուրերին զուգահեռ, Չինաստանի զինված ուժերը երկօրյա ռազմածովային զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2022 14:44 Asia/Tehran
  • Նենսի Փելոսիի Ասիա մեկնելուն զուգահեռ, մեկնարկել են Չինաստանի ռազմածովային զորավարժությունները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի ասիական այցի մասին լուրերին զուգահեռ, Չինաստանի զինված ուժերը երկօրյա ռազմածովային զորավարժություններ են սկսել Հարավչինական ծովում:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հրահրիչ ուղեւորությունը ասիական երկրներ, ինչպես նաեւ հնարավոր այցը Թայվան կղզի, հակասություններ է առաջացրել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Այս կապակցությամբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում զգուշացրել է նրան, որ Վաշինգտոնի միջամտությունը Թայվանի հարցում նշանակում է խաղալ կրակի հետ ինչ ավերիչ հետևանքներ կունենա:

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Գուանգդուն նահանգի ծովային անվտանգության բյուրոն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը երկօրյա զորավարժություններ են սկսել  ահանգի ափամերձ տարածքում:

Նաև Չինաստանի ծովային անվտանգության գրասենյակի հայտարարության մեջ մի քանի անգամ բողոքարկվել է ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայությունը Թայվանի նեղուցում և ամերիկյան ռազմանավերի տեղաշարժը այս ջրային ճանապարհով, և այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերի զորավարժություններն անցկացվում են նաև Չինաստանի տարածքի շուրջ։