«Ամերիկյան և եվրոպական արտադրության մասերը» թուրքական Բայրաքթարի սրտում
https://parstoday.ir/hy/news/world-i178282-Ամերիկյան_և_եվրոպական_արտադրության_մասերը_թուրքական_Բայրաքթարի_սրտում
Մինչ Թուրքիան պնդում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքն ամբողջությամբ արտադրվել է այդ երկրի կողմից, այժմ պարզ է դառնում, որ այս առաջադեմ անօդաչու թռչող սարքի որոշ մասեր արտադրված են ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական երկրների կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2022 05:03 Asia/Tehran
  • «Ամերիկյան և եվրոպական արտադրության մասերը» թուրքական Բայրաքթարի սրտում

Մինչ Թուրքիան պնդում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքն ամբողջությամբ արտադրվել է այդ երկրի կողմից, այժմ պարզ է դառնում, որ այս առաջադեմ անօդաչու թռչող սարքի որոշ մասեր արտադրված են ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական երկրների կողմից։

Մինչ Թուրքիայի պաշտպանական հսկա «Բայքար» ընկերությունը պնդում է, որ իր հանրաճանաչ «Բայրաքթար» մարտական ​​անօդաչու թռչող սարքերն արտադրում է գրեթե ամբողջությամբ Թուրքիայում, բազմաթիվ հակամարտությունների ժամանակ խոցված անօդաչուների մասերը ցույց են տվել, որ այդ անօդաչու թռչող սարքի որոշ մասերն արտադրվել են ամերիկյան, կանադական և եվրոպական արտադրողների կողմից:
Ամերիկացի օրենսդիրներն այժմ ճնշում են գործադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վրա՝ հետաքննելու, թե ինչպես է ամերիկյան տեխնոլոգիան հայտնվել թուրքական անօդաչու թռչող սարքերում և Մերձավոր Արևելքում ու այդ տարածաշրջանի տարբեր հակամարտություններում:

2020 թվականին այս զենքը կիրառվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում։ Անօդաչու թռչող սարքի բեկորների պատկերները, որոնք հրապարակվել էին այն ժամանակ տեղի ԶԼՄ-ների և Հայաստանի բանակի կողմից, ցույց էին տալիս մասեր, որոնք համընկնում էին ԱՄՆ-ում գործող մի քանի ընկերությունների կողմից արտադրված մասերի հետ:

Այդ մասին ԱՄՆ Սենատում օրենքի հաստատման դեպքում, Պենտագոնից (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) կպահանջվի, Պետդեպարտամենտի հետ խորհրդակցելով, հաշվետվություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում օգտագործված բայրաքթարներում ամերիկյան արտադրության մասերի և արտահանման օրենքների հավանական խախտման վերաբերյալ: