Ադրբեջանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/world-i178474-Ադրբեջանը_ռազմական_տեխնիկա_է_տեղափոխում_Լեռնային_Ղարաբաղ
Ռուսական պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2022 09:03 Asia/Tehran

Ռուսական պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ:

Ըստ այս հաղորդման՝ Ադրբեջանի ռազմական ուժերը մեծ քանակությամբ զինտեխնիկա են տեղափոխել ԼՂ տարածաշրջան, այդ թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։

Հեռուստաընկերությունը նշել է, որ չի բացառվում Իրանի հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի վրա  հարձակման հնարավորությունը։

Վերջին  օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի  շփման գոտում լարվածություն է նկատվում, որը շարունակվում է։