Երիտասարդների ձայնը Էրդողանի աքիլեսյան գարշապարն է Թուրքիայի առաջիկա ընտրություններում
Երիտասարդների ձայնը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի աքիլլեսյան գարշապարը 2023 թվականի ընտրություններում։
2023 թվականի ընտրությունների վերաբերյալ ORC Araştırma հետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցումն անհանգստացրել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության անդամներին:
Սոցհարցումը, որն անցկացվել է հուլիսի 24-ից 29-ը երկրի 51 նահանգներում, ցույց է տալիս թուրք երիտասարդների զգալի մասի անտարբերությունը Էրդողանի և նրա կուսակցության նկատմամբ:
Հաղորդման համաձայն, ըստ տվյալների Թուրքիայի երիտասարդները կազմում են 2023 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընդհանուր բնակչության 16 տոկոսը, և նրանց մեծ մասը չի ցանկանում քվեարկել Էրդողանի օգտին։
Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին, և քվեարկելու իրավունք կունենա 64 միլիոն քաղաքացի։
Քաղաքական դիտորդները կարծում են, որ Էրդողանը պարտությունից խուսափելու համար լայնածավալ պատերազմ կսկսի Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ և ազգային անվտանգության արտակարգ դրության պատրվակով ընտրությունները կհետաձգի մինչև 2024 թվականը։