Կարեւոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները․ Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i178790-Կարեւոր_է_որ_Հայաստանը_կատարի_եռակողմ_հայտարարությամբ_ստանձնած_իր_պարտավորությունները_Էրդողան
Կարեւոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2022 13:48 Asia/Tehran
  • Կարեւոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները․ Էրդողան

Կարեւոր է, որ Հայաստանը կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Էրդողանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ։ Միաժամանակ, Էրդողանը հարձակման մեջ մեղադրել է հայկական կողմին։

«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց մեր ադրբեջանցի եղբայրներից մեկի մահվան։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։  Ադրբեջանն, իհարկե, չի ցանկանում, որ իր տարածքում լինեն անօրինական զինված կազմավորումներ։ Եռակողմ հայտարարությունից անցել է գրեթե երկու տարի (2020 թվականի նոյեմբերի 9-խմբ.)։ Կարեւոր է, որ Հայաստանը հնարավորինս արագ կատարի իր պարտավորությունները»,-ասել է Էրդողանը։  

NEWS.am