Ֆրանսիայի 100-ից ավելի քաղաքներում դադարեցվել է խմելու ջրի մատակարարումը
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս երկրում աննախադեպ երաշտի պատճառով, 100-ից ավելի քաղաքներում դադարեցվել է խմելու ջրի մատակարարումը
Ֆրանսիայի շատ շրջաններում խիստ շոգի և հրդեհների պատճառով, քաղաքների մեծ մասը հայտնվել է ջրի ճգնաժամի առաջ։
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի արևելքում գրանցվել է երրորդ ջերմային ալիքը:
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Քրիստոֆ Բեշոն երկրի հարավ-արևելյան շրջան կատարած այցի շրջանակում անդրադառնալով ավելի քան 100 քաղաքներում երաշտի հետևանքով առաջացած խմելու ջրի ճգնաժամին, հայտարարել է, որ քաղաքներն իրենց անհրաժեշտ խմելու ջուրը ստանում են բեռնատարներով:
Ըստ տեղեկությունների՝ Ֆրանսիայի առնվազն 62 շրջաններում երաշտի պատճառով ջրամատակարարումը դադարեցվել է:
Հուլիսը ամենաչոր ամիսն էր Ֆրանսիայում 1961 թվականի մարտից ի վեր: Այս տարի երկրում գրանցվել են ընդամենը 9,7 մմ տեղումներ: