Գազայի հարցով ԱԽ նիստը որևէ արդյունք չի ունեցել
Արևմտյան երկրների աջակցությամբ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումներից հետո տարածքի իրավիճակի քննարկման թեմայով ՄԱԿ ԱԽ նիստը որևէ արդյունք չի ունեցել:
ԱԽ արտահերթ նիստը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան՝ Չինաստանի ներկայացուցչի նախագահությամբ, Նյու Յորքում գտնվող կազմակերպության կենտրոնակայանում։
Արևմտյան Ասիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թոր Վենսլենդը, հայտարարել է, որ Իսրայելի կողմից վեց օրով Գազայի հատվածի անցակետերի ամբողջական փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացրել այդ տարածաշրջանում։
ՄԱԿ-ի պաշտոնյան նշել է, որ Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածի բնակիչները հայտնվել է են շատ բարդ իրավիճակում, իսկ դեղորայքի և սարքավորումների բացակայությունը խորացրել է Գազայում վերջին լարվածության հետևանքները: Նա հավելել է, որ Գազայում հրադադարը դեռևս փխրուն է:
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը հայտարարել է, որ այն, ինչ Իսրայելն անվանում է անվտանգության իրավունք, դարձել է պաղեստինցիներին սպանելու արտոնագիր՝ հավելելով. «Իսրայելի քաղաքականության մեջ երկու բան չի փոխվում՝ Գազայի ռմբակոծումը և բնակավայրերի ընդլայնումը։ Գազա ներխուժումն արդարացված չէ, և դրա հիմնական պատճառը Իսրայելի առաջիկա ընտրություններն են»։