Էրդողանն ընդգծում է Սիրիայում նոր ռազմական գործողությունների իրականացումը
https://parstoday.ir/hy/news/world-i179032-Էրդողանն_ընդգծում_է_Սիրիայում_նոր_ռազմական_գործողությունների_իրականացումը
Թուրքիայի նախագահըբհայտարարել է, որ իր երկրի բանակը դեռ հաստատակամ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2022 14:40 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգծում է Սիրիայում նոր ռազմական գործողությունների իրականացումը

Թուրքիայի նախագահըբհայտարարել է, որ իր երկրի բանակը դեռ հաստատակամ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հարցում։

Անկարայի Չանքայա պալատում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում ունեցած ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Էրդողանն ասել է.«Արտերկրում իրագործած ռազմական գործողությամբ կոտրվել է անջատողական ահաբեկչական խմբավորման PKK/YPG-ի մեջքը և ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ ահաբեկիչները և նրանց աջակիցները տեղ չունեն տարածաշրջանի ապագայում»:

Թուրքիայի նախագահը հավելել է.«Մաքրելով Սիրիայում ահաբեկչական խմբավորման (PKK/YPG) տեղակայման վերջին տարածաշրջանները՝ մենք ավարտելու ենք Թուրքիայի սահմանների հարավում գտնվող անվտանգության գոտու օղակները»։

Ավելի քան 2 տարի է ինչ թուրքական բանակը ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով ապօրինի ներխուժել է Իրաքի ու Սիրիայի հյուսիսային շրջաններ և իր օկուպացրել է այդ շրջանների մի մասը։