Էրդողանն ընդգծում է Սիրիայում նոր ռազմական գործողությունների իրականացումը
Թուրքիայի նախագահըբհայտարարել է, որ իր երկրի բանակը դեռ հաստատակամ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ իրականացնելու հարցում։
Անկարայի Չանքայա պալատում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում ունեցած ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Էրդողանն ասել է.«Արտերկրում իրագործած ռազմական գործողությամբ կոտրվել է անջատողական ահաբեկչական խմբավորման PKK/YPG-ի մեջքը և ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ ահաբեկիչները և նրանց աջակիցները տեղ չունեն տարածաշրջանի ապագայում»:
Թուրքիայի նախագահը հավելել է.«Մաքրելով Սիրիայում ահաբեկչական խմբավորման (PKK/YPG) տեղակայման վերջին տարածաշրջանները՝ մենք ավարտելու ենք Թուրքիայի սահմանների հարավում գտնվող անվտանգության գոտու օղակները»։
Ավելի քան 2 տարի է ինչ թուրքական բանակը ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով ապօրինի ներխուժել է Իրաքի ու Սիրիայի հյուսիսային շրջաններ և իր օկուպացրել է այդ շրջանների մի մասը։