Չինաստան. ԱՄՆ-ն պետք է արձագանքի ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ Իրանի մտահոգություններին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, որպես ՀԳՀԾ-ից դուրս եկած երկիր, պետք է հնարավորինս արագ քաղաքական որոշում կայացնի և արձագանքի Իրանի ողջամիտ մտահոգություններին։
Վանգ Վան Բինն AFP-ին տված հարցազրույցում անդրադառնալով Վիեննայում ՀԳՀԾ-ն վերականգնելու և ԱՄՆ-ի վերադարձի շուրջ բանակցություններին, ասել է. «Որպես ՀԳՀԾ-ից դուրս եկած և ճգնաժամ առաջացրած երկիր, ԱՄՆ-ն պետք է հստակ պատկերացում ունենա իրավիճակի վերաբերյալ և պետք է շտապ քաղաքական որոշում կայացնի ու արձագանքի Իրանի ողջամիտ մտահոգություններին, հնարավորություն ստեղծելով, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն»:
Վանգ Վան Բինը հավելել է, որ Չինաստանն ակտիվորեն կմասնակցի առաջիկա բանակցություններին և կօգնի ՀԳՀԾ-ի վերականգնմանը: