Չինաստան. ԱՄՆ-ն ​​պետք է արձագանքի ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ Իրանի մտահոգություններին
https://parstoday.ir/hy/news/world-i179172-Չինաստան._ԱՄՆ_ն_պետք_է_արձագանքի_ՀԳՀԾ_վերադառնալու_վերաբերյալ_Իրանի_մտահոգություններին
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, որպես ՀԳՀԾ-ից դուրս եկած երկիր, պետք է հնարավորինս արագ քաղաքական որոշում կայացնի և արձագանքի Իրանի ողջամիտ մտահոգություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2022 04:24 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն ​​պետք է արձագանքի ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ Իրանի մտահոգություններին

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, որպես ՀԳՀԾ-ից դուրս եկած երկիր, պետք է հնարավորինս արագ քաղաքական որոշում կայացնի և արձագանքի Իրանի ողջամիտ մտահոգություններին։

Վանգ Վան Բինն  AFP-ին տված հարցազրույցում անդրադառնալով Վիեննայում  ՀԳՀԾ-ն վերականգնելու և ԱՄՆ-ի  վերադարձի շուրջ բանակցություններին, ասել է. «Որպես ՀԳՀԾ-ից դուրս եկած և ճգնաժամ առաջացրած երկիր, ԱՄՆ-ն պետք է հստակ պատկերացում ունենա իրավիճակի վերաբերյալ և պետք է շտապ քաղաքական որոշում կայացնի ու արձագանքի Իրանի ողջամիտ մտահոգություններին, հնարավորություն ստեղծելով, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն»:

 Վանգ Վան Բինը  հավելել է, որ Չինաստանն ակտիվորեն կմասնակցի առաջիկա բանակցություններին և կօգնի ՀԳՀԾ-ի վերականգնմանը: