Բայդենի տարօրինակ ձեռքսեղմման նոր տեսանյութը դիտել է 5 միլիոն օգտատեր
https://parstoday.ir/hy/news/world-i179192-Բայդենի_տարօրինակ_ձեռքսեղմման_նոր_տեսանյութը_դիտել_է_5_միլիոն_օգտատեր
Ամերիկայի նախագահի տարօրինակ ձեռքսեղմումների նոր տեսանյութը հերթական անգամ ուժեղացրել է նրա թուլամտության հավանականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2022 10:06 Asia/Tehran

Ամերիկայի նախագահի տարօրինակ ձեռքսեղմումների նոր տեսանյութը հերթական անգամ ուժեղացրել է նրա թուլամտության հավանականությունը:

Անգլիացի լրագրող Ջեյմս Մելվիլի հրապարակած նոր տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բայդենը սեղմում  ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի ձեռքը։

Տեսանյութի «անսովոր» հատվածը, որը դիտվել է ավելի քան հինգ միլիոն անգամ, այն է, երբ Շումերը տեսախցիկի առաջ սեղմում է մյուս բարձրաստիճան անձանց ձեռքը, Բայդենը կրկին ձեռք է մեկնում՝ սեղմելու ԱՄՆ սենատորի ձեռքը:

Մինչ Բայդենի նախագահ դառնալը, հանրապետականները հաճախ էին բարձրացնում նրա թուլամտության մասին ենթադրությունները: Նախագահ դառնալուց հետո նրա բազմաթիվ շփոթմունքները կրկնապատկել են ամերիկացի պաշտոնյաների և մարդկանց մտահոգությունը իրենց երկրի նախագահի՝ գործերը կառավարելու կարողության վերաբերյալ։