Բայդենի տարօրինակ ձեռքսեղմման նոր տեսանյութը դիտել է 5 միլիոն օգտատեր
Ամերիկայի նախագահի տարօրինակ ձեռքսեղմումների նոր տեսանյութը հերթական անգամ ուժեղացրել է նրա թուլամտության հավանականությունը:
Անգլիացի լրագրող Ջեյմս Մելվիլի հրապարակած նոր տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բայդենը սեղմում ԱՄՆ Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի ձեռքը։
Տեսանյութի «անսովոր» հատվածը, որը դիտվել է ավելի քան հինգ միլիոն անգամ, այն է, երբ Շումերը տեսախցիկի առաջ սեղմում է մյուս բարձրաստիճան անձանց ձեռքը, Բայդենը կրկին ձեռք է մեկնում՝ սեղմելու ԱՄՆ սենատորի ձեռքը:
Մինչ Բայդենի նախագահ դառնալը, հանրապետականները հաճախ էին բարձրացնում նրա թուլամտության մասին ենթադրությունները: Նախագահ դառնալուց հետո նրա բազմաթիվ շփոթմունքները կրկնապատկել են ամերիկացի պաշտոնյաների և մարդկանց մտահոգությունը իրենց երկրի նախագահի՝ գործերը կառավարելու կարողության վերաբերյալ։