ԱՄՆ-ի հերթական սադրանքը. Ամերիկացի սենատորները մեկնել են Թայվան
Մի խումբ ամերիկացի սենատորների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում:
Հարկ է նշել, որ մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցը լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում և արժանացել Պեկինի սուր արձագանքին:
TVBS թվիթերյան էջի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի անունով գրանցված ինքնաթիռը Թայվանի տարածք է տեղափոխել ամերիկացի սենատորների պատվիրակությանը։
Պեկինը, որը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, միշտ դատապարտել է արևմտյան պաշտոնյաների միջամտությունները կղզու գործերին և այցերը կղզի:
Պեկինը հայտարարում է, որ այդ գործողությունները խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը և սխալ նշաններ ուղարկում անջատողական ուժերին։