Փելոսի. Թրամփի տանը առգրավված փաստաթղթերը շատ ավելին են, քան գերգաղտնի լինելը
Անդրադառնալով նախկին նախագահի տնից առգրավված փաստաթղթերին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակն ասել է, որ փաստաթղթերը շատ ավելին են, քան գերգաղտնի լինելը, և Դոնալդ Թրամփի գործողությունն անօրինական է։
Reuters-ի փոխանցմամբ՝ Նենսի Փելոսին, անդրադառնալով ՀԴԲ-ի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տուն ներխուժելու և փաստաթղթերի առգրավման դեպքին, ասել է, որ փաստաթղթերն ուղղակի կապված են ԱՄՆ անվտանգության հետ:
Երկուշաբթի օրը ՀԴԲ-ն գրոհել է Ֆլորիդայի նահանգում Մարե Լագոյում գտնովղ Դոնալդ Թրամփի տունը՝ վերջինիս նախագահության շրջանին առնչվող գաղտնի և պաշտոնական փաստաթղթեր գտնելու հրամանով:
Թրամփը և նրա կողմնակիցները ՀԴԲ-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության արարքը որակել են որպես կառավարության ոտնձգության և քաղաքական հետապնդման խորհրդանիշ։