Moody's-ն իջեցրել է Թուրքիայի վարկային վարկանիշը
Օգոստոս 14, 2022 14:53 Asia/Tehran
MOODY'S-ը Թուրքիայի վարկային վարկանիշը B2-ից իջեցրել է B3-ի` բացասական կանխատեսմամբ:
Կառույցը կանխատեսել է, որ Թուրքիայի տնտեսական աճը մինչև 2022 թվականի վերջը կկազմի 4,5%, իսկ հաջորդ տարվա համար՝ 2%։
Համաշխարհային բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների տեսանկյունից Թուրքիան մի երկիր է, որը չի կարող հեշտությամբ վերադարձնել վարկի մայր գումարը և դրա տոկոսները։
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա մարտի վերջի դրությամբ երկրի արտաքին պարտքը հասել է 451 մլրդ 200 մլն դոլարի։
Պիտակ