Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Կիրակի օրը Ադրբեջանի ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքիայի հետ այդ երկրի Զինված ուժերի համատեղ զորավարժությունների են անցկացրել:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում կանցկացվեն ստորջրյա հարձակողական վարժանքներ, որոնողափրկարարական աշխատանքներ, մարտերը խիտ բնակեցված և բնակելի վայրերում և առափնյա հարձակողական գործողություններ:
«Ազար Թաջ» լրատվական գործակալությունը հաղորդում է. «Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի՝ Ադրբեջանի բանակը մասնակցել է Թուրքիայում անցկացվող զորավարժություններին փորձի փոխանակման նպատակով»։
Ադրբեջանի և Թուրքիան ընդլայնված հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում։ Անկարան եղել է Բաքվի հիմնական աջակիցը 2021 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղիունեցած Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Բաքվին տրամադրելով հետախուզական և սպառազինության օգնություն։
Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ և Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողությունն անցավ Բաքվին: