ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա ավտոմեքենայով հարձակում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i179500-ԱՄՆ_Կոնգրեսի_շենքի_վրա_ավտոմեքենայով_հարձակում_է_տեղի_ունեցել
ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի օրը, Վաշինգտոնի Կապիտոլիումի հրապարակի մոտ գտնվող արգելապատնեշներին մեքենայով հարվածելուց և օդից հնչած կրակոցներցի հետո, մեքենայի վարորդն ինքնասպան է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 07:42 Asia/Tehran
  •  ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա ավտոմեքենայով հարձակում է տեղի ունեցել

ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի օրը, Վաշինգտոնի Կապիտոլիումի հրապարակի մոտ գտնվող արգելապատնեշներին մեքենայով հարվածելուց և օդից հնչած կրակոցներցի հետո, մեքենայի վարորդն ինքնասպան է եղել:

 Associated Press-ի հաղորդմամբ՝ վարորդի ինքնությունը և հարձակման շարժառիթը դեռևս պարզ չեն: Ոստիկանությունը հայտնել է, որ նա ինքնասպան է  եղել, երբ ոստիկանները մոտեցել են իրեն: 

Այս միջադեպը տեղի է  ունենում ԱՄՆ-ում ներքին անվտանգության աճող սպառնալիքի ֆոնին:

Ավելի վաղ, ՀԴԲ-ի կողմից  նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանն իրականացված խուզարկությունից հետո, իշխանությունները նախազգուշացրել էին հնարավոր բռնությունների կապակցությամբ: