Պոմպեոն և ԿՀՎ-ն մեղադրվում են լրագրողներին լրտեսելու մեջ
ԱՄՆ չորս քաղաքացիներ հայց են ներկայացրել ԿՀՎ-ի և Մայք Պոմպեոյի դեմ՝ Weekly Leaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբաններին, լրագրողներին և այցելուներին լրտեսելու համար։
ԻՌՆԱ-ն հղում անելով Newsweek կայքին գրել է, որ հայցը ներկայացրել են ԱՄՆ չորս քաղաքացիներ, ովքեր Ասանժին հանդիպել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը.
Համաձայն այս հայցի, որը վերջերս է ներկայացվել ամերիկյան դատական համակարգին, ԿՀՎ-ն լրտեսել է Ասանժին, երբ նա ապաստան էր փնտրում այս վայրում, ձայնագրել է նրա խոսակցությունները ամերիկացի իրավաբանների, լրագրողների և նրա բժիշկների հետ և օգտագործել հեռախոսի անձնական տվյալները, ինչը Միացյալ Նահանգների Սահմանադրության խախտում է:
Հայցը ներկայացրած քաղաքացիները Պոմպեոյից պահանջում են անձնական վնասի հատուցում` խուզարկություններով և անհիմն առգրավումներով հայցվորների իրավունքները խախտելու համար: