ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության վերացման առնչությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i17965-ԱՄՆ_ը_մտահոգված_է_Թուրքիայում_պատգամավորների_անձեռնմխելիության_վերացման_առնչությամբ
Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 11:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության վերացման առնչությամբ

Միացյալ Նահանգները մտահոգված է Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման առնչությամբ, որը նախատեսում է վերացնել խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:

«Ժողովրդավարական հասարակություններում ընդհանուր սկզբունք է օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Այդուհանդերձ, մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական խոսքի ազատությունը, անգամ այն խոսքի, որը շատերը կարող են հակասական և ոչ ճիշտ համարել, պետք է պաշտպանված լինի բոլորի համար: Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է երկրի քաղաքացիների կողմից ընտրված ներկայացուցիչներին»,- ասել է Թոները: Նա ընդգծել է, որ իրենք ուշի ուշով հետևում են այս փոփոխության հետ կապված զարգացումներին:

«Եթե այս փոփոխությունը պատճառ դառնա քաղաքական քննարկումների տարածքի նեղացման, ապա այն կնվազեցնի Թուրքիայի ժողովրդավարության որակը»,- ասվում է հայտարարության վերջում:

orer.am

21/5/2016