Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
https://parstoday.ir/hy/news/world-i179684-Թուրքիայի_Հանրապետությունում_առաջին_անգամ_հայ_է_նշանակվել_վարչական_շրջանի_ղեկավար
2021թ. վարչական շրջանի ղեկավարի համար անցկացված քննությունը հանձնելուց և հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո ազգությամբ հայ Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի կազմում գտնվող Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար և առաջիկա օրերին անցնելու է պարտականությունների կատարմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2022 11:16 Asia/Tehran
  • Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական  շրջանի ղեկավար

2021թ. վարչական շրջանի ղեկավարի համար անցկացված քննությունը հանձնելուց և հարցազրույցը հաջողությամբ անցնելուց հետո ազգությամբ հայ Բերք Աջարը նշանակվել է Թուրքիայի Դենիզլի նահանգի կազմում գտնվող Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար և առաջիկա օրերին անցնելու է պարտականությունների կատարմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական aynahaber.net-ը:

Բերք Աջարը առաջին հայն է, ով Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ դարձել է վարչական շրջանի ղեակավար:

Բաբադաղի արդեն նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշը օգոստոսի 16-ին պաշտոնապես թողել է աշխատանքն ու հրաժեշտ տվել շրջանին։

1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աքարը սովորել է մասնավոր Սահակյան Նունյանի անվան հայկական միջնակարգ և «Լույս» ավագ դպրոցներում: 2020 թվականին ավարտել է Բիլգի համալսարանի իրավաբանական բաժինը, փաստաբանական պրակտիկան անցել է Շիշլի թաղամասում գործող փաստաբանական գրասենյակում:

armenpress.am