Չինաստանն ԱՄՆ-ին գանգստեր և կռվարար է անվանել
Արձագանքելով Թայվանի կապակցությամբ ԱՄՆ գործողություններին, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում անկայունության առաջացման պատճառն է։
Հինգշաբթի օրը «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ արձագանքելով Սպիտակ տան Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ազգային անվտանգության խորհրդի համակարգողի հակաչինական հայտարարություններին, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինն ասել է.«Հասկանալի է, որ օգտագործելով գանգստերական տրամաբանությունը և գործելով որպես կռվարար, ԱՄՆ փորձում է արդարացնել իր անտրամաբանական գործողությունը»:
Վան Վենբինը Վաշինգտոնին ներկայացրել է որպես Թայվանի նեղուցում անկայունության և խաղաղության խախտման պատճառ և ասել. «Ամերիկան ակնհայտորեն խախտել է «Մեկ Չինաստան» սկզբունքին հավատարիմ մնալու իր պարտավորությունը»: