Եվրոպայում երաշտի հետևանքով հայտնվել են Նացիստական Գերմանիայի տասնյակ ռազմանավեր
Օգոստոս 20, 2022 12:51 Asia/Tehran
Եվրոպայում վերջերս տեղի ունեցած երաշտը, որը վերջին տարիներին ամենածանրն ու ամենաուժեղն էր, պատճառ դարձավ, որ Դանուբի ջրի մակարդակը հասնի իր ամենացածր մակարդակին վերջին մեկ դարում։ Դանուբ գետը սկիզբ է առնում Գերմանիայից և եվրոպական 10 երկրների միջով անցնելուց հետո թափվում է Սև ծով։
Ջրի մակարդակն այնքան է իջել, որ ջրից դուրս են եկել պայթուցիկներով լցված նացիստական գերմանական ռազմանավերի տասնյակ բեկորներ, որոնք խորտակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սերբիայի Պրահովո նավահանգստային քաղաքի մոտ։



