Պաղեստինի նախագահը կայցելի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i180030-Պաղեստինի_նախագահը_կայցելի_Թուրքիա
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վաղը պաշտոնական եռօրյա այցով կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում է WAFA լրատվականը`վկայակոչելով Թուրքիայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆային։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 14:28 Asia/Tehran
  • Պաղեստինի նախագահը կայցելի Թուրքիա

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վաղը պաշտոնական եռօրյա այցով կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում է WAFA լրատվականը`վկայակոչելով Թուրքիայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆային։

Մուստաֆան ասել է, որ երկու ղեկավարները կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պաղեստինա-թուրքական հարաբերությունների բարելավման ուղիները, ինչպես նաեւ Պաղեստինում վերջին քաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր:
news.am