ԱՄՆ-ում երեք ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել մի երիտասարդի
ԶԼՆ-ները հաղորդում են, որ ԱՄՆ Արկանզաս նահանգում երեք ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել 27-ամյա երիտասարդին և այդ տեսանյութը հայտնվել է համացանցում:
Տեսանոյւթում երևում է, որ մինչ մի ոստիկանը ծնկով հարվածում է երիտասարդ ամերիկացու ստամոքսին և մարմնին, մյուսը բռնում է նրա գլուխը և տապալում գետնին: Տեսանյութը տեսագրել և հրապարակել է դեպքի վայրի մեքենաներից մեկում գտնվող մի կին:
Տեսանյութի հրապարակումից հետո, տարածքի ոստիկանապետ Ջիմմի Դամանտեն հայտարարությանել է, որ երեք ոստիկանների աշախատանքը կկասեցվի մինչև գործի հետաքննության ավարտը:
Մալբերրիի ոստիկանության բաժանմունքը հայտարարել է դեպքի առնչությամբ «լուրջ հետաքննություն» սկսելու մասին և ասել, որ տղամարդը, ով բռնության է ենթարկվել վերոնշյալ երեք ոստիկանների կողմից, ավելի վաղ սպառնալիքներ է հնչեցրել քաղաքի խանութներից մեկում: