Gallup-ի հարցման համաձայն, ամերիկացիների կենցաղայինն խնդիրներն աճել են
Երկուշաբթի օրը հրապարակված Gallup-ի հարցման համաձայն՝ ավելի շատ ամերիկացիներ են տառապում տնտեսական և կենսապահովման խնդիրներից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս ինստիտուտի վերջին հարցման արդյունքում ամերիկացիների թիվը, ովքեր ասում են, որ խնդիրների են հանդիպել, կազմել է 5,6%, ինչը գերազանցում է 2008 թվականի տնտեսական սղաճի և 2020 թվականին Կորոնավիրուսի համաճարակի ժամանակաշրջանը:
Gallup-ն իր հարցաշարերում մասնակիցների համար որոշել է կյանքի որակի երեք ցուցիչ՝ առաջադիմություն, պայքար և տառապանք և քաղաքացիների միայն 7%-ն է հայտարարել, որ առաջին խմբում է:
Անհանգստության ակնհայտ աճը գրանցվել է այն բանից հետո, երբ բազմաթիվ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները հոռետեսորեն են տրամադրված երկրի տնտեսության վիճակի վերաբերյալ՝ տնտեսական մտահոգությունները վերադասելով բոլոր մյուս հարցերից: