Ամերիկյան օկուպանտ ուժերը հարձակվել են սիրիական Դեյր Զորի վրա
Ամերիկյան օկուպանտ ուժերը հարձակվել են Դեյր Զորում գտնվող ենթակառուցվածքների վրա:
Չորեքշաբթի օրը Reuters-ի հաղորդմամբ՝ Արևմտյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ահաբեկչական ուժերի հրամանատարական շտաբը՝ CENTCOM-ը, հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը, նախագահ Ջո Բայդենի հրամանով, Սիրիայում ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեյր Զորի ենթակառուցվածքային օբյեկտներին:
Զոհերի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
2017թ նոյեմբերին Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական թևը համարվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո, ամերիկյան ուժերն ուղղակիորեն փոխարինեցին այս ահաբեկչական խմբավորմանը և հենց այդ ժամանակից սկսեցին արդյունահանել և գողանալ սիրիական նավթը՝ ԻԼԻՊ-ի փոխարեն։
Բացի նավթից ու դիզելից, ամերիկացիները նաև ամեն շաբաթ խոշոր քանակությամբ ցորեն և հացահատիկ են տեղափոխում Սիրիայից Իրաք՝ այդ երկրում տեղակայված ամերիկացի զինվորների օգտագործման համար: ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են այդ հարցին: