Թուրքիայի և ԱՄՆ-ի Պնախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i180216-Թուրքիայի_և_ԱՄՆ_ի_Պնախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 07:33 Asia/Tehran
  • Թուրքիայի և ԱՄՆ-ի Պնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  Հուլուսի Աքարը և   Լլոյդ Օսթինը մտքեր են փոխանակել պաշտպանության և անվտանգության, Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի և F-16 կործանիչների մատակարարման հետ կապված հարցերի շուրջ:

ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնմանը,  ինչի արդյունքում Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել են։ Թուրքիան այնուամենայնիվ գնել է համակարգը, ինչը զայրացրել է  Սպիտակ տանը: Ի պատասխան, ամերիկացիները չեղարկել են Թուրքիայում F-16 ինքնաթիռների համատեղ կառուցման նախագիծը և նույնիսկ հրաժարվել այդ կործանիչները վաճառել Անկարային: